Ուկրաինան ակտիվացրել է բանակցություններն այն երկրների հետ, որոնք չեն մտնում Շենգենյան զոնայի մեջ, որպեսզի նրանց հետ առանց վիզայի ռեժիմ հաստատի: Այդ երկրնեից մեկն էլ Թուրքիան է: Այս մասին, MIGnews.com կայքի հաղորդմամբ, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Վոլոշինը:
Վերջինս նշել է, որ Ուկրաինայի և Իսրայելի միջև համարյա 9 ամիս տևած առանց վիզայի ռեժիմը նպաստեց, որպեսզի Իսրայել այցելած ուկրաինացիների թիվը կրկնապատկվի:
Ըստ նրա՝ այժմ Ուկրաինայի ԱԳՆ-ն ակտիվացնում է բանակցությունները Թուրքիայի հետ, որպեսզի այդ երկրի հետ նույնպես ունենա առանց վիզայի ռեժիմ:





































