Android օպերացիոն համակարգին բաժին է ընկել 2011 թ. երրորդ եռամսյակի սմարթֆոնների 52,5 տոկոսը: Այս մասին նշվում է Gartner ընկերության վերլուծական զեկույցի մեջ: 50 տոկոսանոց արգելքը Android-ն առաջին անգամ է հաղթահարում:
Այս ընկերության գլխավոր մրցակից Symbian համակարգը, որը օգտագործում է Nokia-ի սմարթֆոնները, շարունակում է զիջել իր դիրքերը, սակայն այն 16,9 տոկոսով դեռևս երկրորդ տեղում է:
Սմարթֆոններ վաճառելու լիդեր ճանաչվել է Samsung ընկերությունը, որը վաճառել է 24 միլիոն սմարթֆոն, իսկ երկրորդ տեղում է Apple ընկերությունը, որը վաճառել է 17 միլիոն սմարթֆոն:








































