Ռոբ Քարդաշյանը գիտի ինչպես գրավել կանանց: Երբեմն թվում է, թե նրա կյանքում կանայք նրան այնքան շատ են իշխում, որ Ռոբը դառնում է նրանց ծառայողը:
«Երբ պարում են աստղերը» ծրագրում նրա զուգընկերուհի Չերիլ Բուրկը վստահ է Քարդաշյանի ուժերի վրա: Իսկ վերջինս իր հերթին նպատակ ունի ավելի առնական երևալ, քան իր մրցակիցը, ով Իրաքի պատերազմի հերոս է:
Բոլորը ընդունեցին, որ Քարդաշյանը հիանալի էր պարում: Նա կարողանում էր այնպիսի ազատությամբ շարժել ոտքերը, որ թվում էր դրանք զուրկ են ոսկրային հյուսվածքներից:
Ժյուրին չափազանց գոհ էր նրա պարից:








































