ԱՄՆ քաղաքներից մեկի տան այգում բիզոնի գլուխ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է KMGH Denver-ը:
The Denver Post-ի հաղորդմամբ՝ բիզոնի գլուխը գտնելուց հետո դեպքի վայր են կանչել ոստիկանությանը: Միջադեպի հետաքննության անհրաժեշտությունը ծագել է այն ժամանակ, երբ կասկած է առաջացել, որ սպանվել է Ռալֆ բիզոնը, ով համարվում է քաղաքի համալսարանի սպորտային թիմերի խորհրդանիշը: Սակայն շուտով պարզվել է, որ նրա հետ ոչինչ տեղի չի ունեցել:
Հարցաքննության ժամանակ տան բնակիչներից մեկը բացատրել է, որ բիզոնի գլուխը ինքը, որպես հուշանվեր, ստացել է Նեբրասկայում և փողոց էր հանել, որպեսզի այն չորանա:











































