20-ամյա եգիպտուհին որոշել է մերկ մարմինն ի ցույց դնելով բողոքել ռասիզմի, բռնությունների, սեքսուալ հետապնդումների դեմ։ Նա պայքարում է մշակույթի ազատականացման համար և այն արգելքի դեմ, որ գործում է Եգիպտոսում 1970 թվականից ի վեր։ Դա մերկ մարմնով կանանց քանդակների կամ այլ մշակութային արժեքների ստեղծման արգելքն է:
Աղջկա նկարը, որը տեղադրված է համացանցում, մեծ արձագանք է գտել: Աղջիկը, թաքցնելով իր իրական անունը, հանդես է եկել «Լոլիտա» կեղծանունով:









































