Ուկրաինան հույս ունի, որ Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ համաձայնության գալով՝ տարեկան կտնտեսի մոտավորապես 6 միլիարդ դոլար: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Հենց որ պայմանավորվենք գազի գնի շուրջ, մենք ամսական 500 միլիոն դոլար կտնտեսենք, իսկ դա նշանակում է, որ տարեկան կունենանք 6 միլիարդ դոլար»,- հայտարարել է Ազարովը:
Գազի գների իջեցման մասին երեքշաբթի օրը գրել է ուկրաինական «Տնտեսական նորություններ» թերթը՝ հղում անելով նախագահի աշխատակազմում ունեցած իր աղբյուրին:








































