Thursday, 04 06 2026
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է

Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվեն Հիմլերի կողմից իր մորն ուղարկված բացիկները

Հենրիխ Հիմլերը սերտ կապեր է պահպանել իր մոր` Աննայի հետ, և պարբերաբար նրան բացիկներ է ուղարկել Եվրոպայի տարբեր քաղաքներից: Բացիկները, որոնք ուղարկվել են Ֆրանսիայից, Նորվեգիայից և Իտալիայից, աճուրդի կհանվեն Մեծ Բրիտանիայում: Այս մասին գրում է Guardian-ը:

«Հիմլերը կաթոլիկ է եղել, և մայրը նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել: Նա կապի մեջ է եղել իր մոր հետ պատերազմի տարիներին։ Հաղորդագրությունները շատ կարճ են, սակայն բացահայտ երևում է, որ Հիմլերը շատ էր մտածում մոր մասին»,- ասել է Mullock աճուրդային տան ներկայացուցիչ Ռիչարդ Վեստվուդ Բրուքսը:

Ամենահիշարժան բացիկներից մեկի վրա պատկերված է Փարիզում գտնվող Ալեքսանդր 3-րդի կամուրջը: Բացիկը գրված է գերմանացիների կողմից Ֆրանսիայի մայրաքաղաքը գրավելուց մի քանի օր հետո:

«Իմ սիրելի մայրիկ, ջերմորեն քեզ բարևում եմ Փարիզից: Հուսով եմ՝ քեզ մոտ ամենինչ լավ է»,- գրված է բացիկի մեջ:

Հռոմից ուղարկված բացիկի վրա պատկերված է Բենիտո Մուսոլինին: Աճուրդի կհանվի նաև 1941 թ. Նորվեգիայից ուղարկված բացիկը, որտեղ Հիմլերը նշում է, որ ինքն ուղևորվում է Տրոնդհեյմ, որտեղ տեղի են ունենում հակասեմական ցույցեր:

Ամբողջ արխիվը կարող է 40 հազար ֆունտ արժենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում