Հյուսիսային Իռլանդիայում բժիշկները պատահաբար բժշկական սոսնձով սոսնձել են երեք տարեկան տղայի աչքը:
Ինչպես հայտնում է Belfast Telegraph-ը, Սեմ Քոլդուելը Ulster հիվանդանոց է տեղափոխվել աջ աչքի ոչ մեծ վերքով: Հետազոտությունից հետո բժիշկները որոշել են վերքի ծայրը սոսնձել բժշկական սոսնձով:
Տղայի մոր խոսքերով, քսան րոպե անց բժիշկը խնդրել է Սեմին աչքերը բացել, սակայն վերջինս չի կարողացել: Սեմի աջ աչքն ամբողջությամբ սոսնձվել էր, քանի որ բժիշկը չափազանց շատ սոսինձ էր լցրել վերքի ծայրին, որն էլ հոսել էր ներքև և չորացել: Տղայի մայրն ասել է, որ հիմա Սեմը վախենում է բացել իր մյուս աչքը: Մոր խոսքերով, բժիշկները նրան ասել են, որ սոսինձը չորս օրվա ընթացքում ներծծվելու է:











































