Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Խորհրդակցություններ՝ մարզպետարաններում

ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում են, որ մարզերում ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը խորհրդակցություններ է անցկացնում մարզպետարաններում:

Փոխվարչապետն այսօր Գեղարքունիքի մարզում էր: Մինչ մարզպետարանում խորհրդակցությունն սկսելը, Ա. Գևորգյանն այցելել է Գանձակ, Կարմիր գյուղ և Սարուխան համայնքներ, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվում է մշակույթի տների հիմնանորոգում, ծանոթացել է աշխատանքների ընթացքին: Ծրագրի առաջին մասով նախատեսված` նշված մշակույթի տների նորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, ընթացքում են ծրագրի երկրորդ մասով նախատեսված աշխատանքները:

Այցի ընթացքում փոխվարչապետը հանդիպել է նաև Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ոստիկանության մարզային վարչության Սևանի և Մարտունու հաշվառման քննական խմբերի ղեկավարների հետ` տեղեկանալու համար, թե որքանով են կիրառվում վերջին շրջանում օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված փոփոխությունները: Նա պահանջել է անխտիր պահպանել կատարված փոփոխությունների պահանջները, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանը:

Գեղարքունիքի մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին և երկրորդ մասերի իրականացմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետին զեկուցվել է, որ ծրագրի առաջին մասով աշխատանքները հիմնականում ավարտվել են: Առաջին մասում ընդգրկված 35 ծրագրերից 8-ի աշխատանքները կավարտվեն մինչև նոյեմբերի 25-ը: Վարդենիսի մշակույթի տան նորոգման` ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ Գավառի թատրոնի վերանորոգումն ընդգրկված է նաև ծրագրի երկրորդ մասում:

Զեկուցվել է, որ մարզում մեկնարկել է ծրագրի երկրորդ մասի իրականացումը: Մոտ մեկ ամսից կավարտվեն նախագծանախահաշվային աշխատանքները, և համապատասխան պայմանագրերի կնքումից հետո ձեռնամուխ կլինեն շինարարական աշխատանքներին: Երկրորդ մասով ևս հիմնականում կվերանորոգվեն մշակութային օբյեկտներ, մանկապարտեզներ, ներհամայնքային ճանապարհներ:

Փոխվարչապետը մարզպետին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների ընթացքը, հետևել դրանց որակին և ժամանակացույցին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի 108 – Ն որոշմամբ մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հատկացվել էր 10 մլրդ դրամ: Սեպտեմբերի 29-ին որոշան մեջ կատարված լրացումով հատկացվել էր ևս 10 մլրդ դրամ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվել է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 3, 5 մլրդ դրամի դիմաց կազմել են 3,3 մլրդ դրամ (կատարողականը` 94.1.%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 81%` 2010թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճելով 2.3 %-ով, սակայն հողի հարկի հավաքագրման նվազում է նկատվել: Փոխվարչապետը հորդորել է հետևողական աշխատանքներ իրականացնել` ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Նա նշել է, որ վերջին շրջանում ընդունված իրավական ակտերը համայնքային բյուջեներ լրացուցիչ մուտքեր ապահովելու հնարավորություն են ստեղծում: Դրան են մասնավորապես նպաստում արոտները վարձակալության հանձնելու գործընթացի դյուրացումը, ինչպես նաև ՀՀ կառավարության «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի փոփոխելու մասին» որոշումը:
Անդրադարձ է եղել նաև 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Ա. Գևորգյանը մարզպետարանի աշխատակազմին հորդորել է մեթոդական և խորհրդատվական օգնություն ցուցաբերել համայնքներին, որպեսզի վերջիններս կարողանան մինչև դեկտեմբերի 14-ն ավարտել նախագծերի կազմման և հաստատման գործընթացը ու փաստաթղթերը քննարկման ներկայացնեն ավագանու նիստերում:

Փոխվարչապետին զեկուցվել է նաև մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին: Մասնավորապես նշվել է, որ այս տարի մարզի գյուղացիական տնտեսությունները կառավարության սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրի շնորհիվ կատարել են 20 300 հա աշնանացան, ինչը 6 577 հա-ով գերազանցում է 2010 թ. ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ բարձր է նաև բերքատվության ցուցանիշը: Գրեթե բոլոր մշակաբույսերից ստացվել է միջին և միջինից բարձր բերք: Զեկուցվել է սերմացուի վերադարձելիության և բաշխման գործընթացի, գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների մասին:

Տեղեկություններ են ներկայացվել նաև համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքի մասին: Մարզի 7 համայնքի նախագծեր հաստատված են, 24 համայնքի նախագծեր գտնվում են մշակման կամ հաստատման փուլում, մնացածը չեն սկսել գործընթացը` պատճառաբանելով բյուջեների սղությունը: Սևանի ափամերձ 41 համայնքից միայն 12-ը չեն սկսել հատկագծերի մշակման գործընթացը` նույն պատճառաբանությամբ: Ա. Գևորգյանը մարզպետին հանձնարարել է համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և մյուս համայնքներին ևս առաջարկել բյուջեներում այդ նպատակով գումարներ նախատեսել:

Անդրադարձ է եղել տարբեր կազմակերպությունների միջոցներով մարզի համայնքներում իրականացվող ծրագրերին և համայնքների կողմից համաֆինանսավորման ընթացքին: Փոխվարչապետը կարևորել է համաֆինանսավորման կատարումը` նշելով, որ համայնքների կողմից ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն և ժամանակին կատարելը հնարավորություն է տալու նոր ծրագրեր իրականացնել մարզերում:

Խորհրդակցության ընթացքում տվյալներ են ներկայացվել մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին:

Անդրադարձ է եղել նաև մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում