«Ազգային արժեքների վրա խարսխված Հայաստանի կառուցման գործում չափազանց կարևորում ենք արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հանրապետական» խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, բարեփոխումները շարունակվելու են տնտեսության ոլորտում, և Հայաստանն առաջընթաց է ապրել տնտեսության բոլոր ոլորտներում: Է. Շարմազանովի բնորոշմամբ`բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որևէ ծրագիր չի կրճատվել, մոտ 10%-ով ավելանալու են նպաստներն ու կենսաթոշակները: Է. Շարմազանովը նշեց, որ թեև իշխանությունը հասկանում է, որ այդ ավելացումը բավարար չէ, բայց վճռական է:
«Հանրապետական» խմբակցության քարտուղարն անդրադարձավ նաև Արցախի խնդրի լուծմանը, որը «կարևորագույն օրակարգի հարց» անվանեց ու շեշտեց, որ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:









































