2011 թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագրերով հաշվեգրվել է 13 մլրդ 873 մլն 57 հզ. դրամ, բավարարվել և վճարվել է 4 մլրդ 69 մլն 742 հզ. դրամ, բավարարվել, սակայն դեռևս չի վճարվել 102 մլն 514 հզ. դրամ:
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած վիճակագրական հաշվետվության համաձայն՝ պայմանագրերի ընդհատման արդյունքում վերադարձվել կամ ենթակա է վերադարձման 259 մլն 348 հզ. դրամ:
2011 թ. առաջին 10 ամիսների արդյունքներով, ԱՊՊԱ պայմանագիր առկա է գործող 374,924 տրանսպորտային միջոցի հանդեպ, հատուցում ստանալու համար ներկայացվել է 20,493 դիմում, որից մերժվել է 291-ը:











































