Գազայի հատվածում իսրայելական ինքնաթիռներից կիրակի գիշերը հասցված հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել են Ֆրանսիայի հյուպատոսը, նրա կինը և 13-ամյա դուստրը: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բեռնարդ Վալերոն:
Վալերոյի խոսքերով, հյուպատոսը և նրա ընտանիքն այդ ժամանակ գտնվում էին Գազայի իրենց տանը, որից 200 մետր հեռավորության վրա ընկել են իսրայելական հրթիռները:
«Ֆրանսիան դատապարտում է հարձակման հետևանքները»,- ասել է նա:
ԱԳՆ ներկայացուցիչը, սակայն, կոնկրետ չի նշել, թի ինչ վնասվածքներ են ստացել հյուպատոսը և նրա ընտանիքը:










































