Լատվիայում ցանկանում են ռուսերենը դարձնել պետական լեզու: Այդ նպատակով նոյեմբերի 1-ից սկսվել է ստորագրահավաք, որին առնվազն պետք է մասնակցեն երկրի 154.000 քաղաքացիներ: Նոյեմբերի 1-ից մինչ օրս իրենց ցանկությունն են հայտնել Լիտվիայի 39.000 քաղաքացիներ:
Ինչպես հայտնել է «Մայրենի լեզու» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Լինդերմանը, քաղաքացիների ակտիվությունը գնալով աճում է: Ստորագրությունների բավարար քանակ հավաքելուց հետո, ռուսերեն լեզվի պետականացման հարցը կդրվի Սեյմի քննարկմանը, եթե այն հավանության չարժանանա, ապա կանցկացվի հանրաքվե:










































