Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի դրոշի այրման փաստին.
«Սիրիայում աճում են բռնությունները։ Դրանից անմասն չմնացին այդ երկրում գտնվող մեր դիվանագիտական ներկայացուցչությունները։ Բնականաբար, ես անընդունելի եմ համարում Սիրիայում գտնվող մեր քաղաքացիների ու դիվանագետների վրա իրագործված հարձակումը։
Մենք դատապարտում ենք այդ հարձակումները։ Եթե այդ կապակցությամբ անհրաժեշտ միջոցառումներ չկիրառվեն ու այդօրինակ հարձակումները կրկնվեն, ապա անկասկած է, որ իմ կողմից արձագանքը կլինի այլ»։
Հիշեցնենք, որ Գյուլից բացի, նույն պատճառով Սիրիայի ղեկավարությանը քննադատել է նաև Էրդողանը։








































