IRIB News գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր մեկնել է Կատար՝ մասնակցելու Դոհայում կայացող Գազ արտահանող երկրների ֆորումի (Գազային ՕՊԵԿ) գագաթնաժողովին։ Կատարյան մեկօրյա այցի ժամանակ Ահմադինեժադին ուղեկցելու է Իրանի նավթի նախարար Ռուստամ Կազեմին։
Ահմադինեժադը ելույթ է ունենալու այդ գագաթնաժողովում, ինչպես նաև մի շարք հանդիպումներ է ունենալու Կատարի և գագաթնաժողովին մասնակցող այլ երկրների պաշտոնատար անձանց հետ։
Հիշեցնենք, որ Գազային ՕՊԵԿ-ը հիմնադրվել է 2001 թվականին Թեհրանում և իրավաբանորեն հաստատվել է 2008 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում։ Դրանում ներառված են Ռուսաստանը, Իրանը, Ալժիրը, Բոլիվիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Կատարը, Լիբիան, Նիգերիան, Հասարակածային Գվինեան, Տրինիդադն ու Տոբագոն։ Բացի այդ, Նիդեռլանդները, Նորվեգիան ու Ղազախստանն ունեն դիտորդի կարգավիճակ։






































