Monday, 08 06 2026
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը

Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է նախկին նախագահների վերաբերյալ օրինագիծը

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության նախկին նախագահների ու նրանց ընտանիքների անդամների ապահովման վերաբերյալ» օրինագիծը։ Այդ օրինագիծը բաղկացած է 12 կետից։

Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ «նախկին նախագահ» են համարվում այն անձինք, ովքեր զբաղեցրել են Ադրբեջանի նախագահի պաշտոնը, նախագահի պաշտոնը զբաղեցրած և կյանքից հեռացածները, ինչպես նաև այն անձինք, որոնց լիազորությունները չեղյալ են հայտարարվել Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն։

Օրինագծի համաձայն՝ նախկին նախագահների թոշակը հավասարեցվելու է այդ պաշտոնում նրանց ամսական աշխատավարձի 50 տոկոսին։ Նախկին նախագահի մահվան դեպքում այդ վճարումները ստանալու է նրա կինը, իսկ վերջինիս մահվան դեպքում՝ երեխան (մինչև չափահաս դառնալը)։ Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ իմփիչմենթի միջոցով գահընկեց արված նախագահները զրկվում են այդ թոշակից։

Օրինագիծը ենթադրում է պետության նախկին ղեկավարներին ու նրանց ընտանիքների անդամներին բժշկական, նյութական ու սոցիալական ապահովում։ Նախկին նախագահը ստանում է 3 մարդուց բաղկացած թիկնազոր, մեկ վարորդ, մեկ ծառայողական ավտոմեքենա, ցմահ դիվանագիտական անձնագիր (նաև կնոջ համար)։

Դրանով նախկին նախագահներին (ու նրանց կանանց) շնորհվում է անձեռնմխելիության կարգավիճակ։ Նրանց դեմ չեն կարող վարչական ու քրեական գործեր հարուցել մինչ նախագահ դառնալը կամ նախագահական լիազորությունները կատարելիս իրականացրած գործողությունների համար։

Անձեռնմխելիության կարգավիճակը տարածվում է Ադրբեջանի նախկին 3 նախագահների (Այազ Մութալիբով, Աբուլֆազ Էլչիբեյ, Հեյդար Ալիև) վրա, սակայն նրանցից երկուսը մահացած են, և միայն Մութալիբովն է ողջ ու բնակվում է Մոսկվայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում