Friday, 26 04 2024
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին

Մանկական Եվրատեսիլ 2011-ը կվարեն հաղորդավարներ Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը

Մանկական Եվրատեսիլ 2011-ը կվարեն հաղորդավարներ Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին Մանկական Եվրատեսիլ 2011-ի կազմկոմիտեի ղեկավար Արտակ Վարդանյանը և հաղորդավար Գոհար Գասպարյանը:

Նրանք նաև տեղեկացրին, որ եվրատեսիլային տոմսարկղերում սպառվել են գրեթե բոլոր մատչելի տոմսերը:

«Առաջին անգամ Հայաստանում լինելու է հրավառություն-ներկայացում, որը ստանալու ենք մեծ ջանքերի շնորհիվ»,- նշեց Ա. Վարդանյանը` հավելելով, որ դեկտեմբերի 2-ին և 3-ին հանդիսատեսը ականատեսը կդառնա հզոր միջոցառման:

Անդրադառնալով շոուի մասնակիցներին` բանախոսներն ասացին, որ ոչ մրցութային հատվածում իրենց մասնակցությունն են ունենալու Եվրատեսիլ 2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը և Սիրուշոն:

«Մենք նաև ունենալու ենք եվրոպական շատ հյուրեր, սակայն այդ մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,-ասաց Արտակ Վարդանյանը` հավելելով, որ այս տարվա հաղթողի մրցանակի արձանիկի հեղինակը Նուռն է:

Ի դեպ, նշենք, որ Մանկական Եվրատեսիլ 2011-ը Հայաստանում անցկացվում է «Հասիր բարձունքին» կարգախոսով և world vision կազմակերպության աջակցությամբ:

Գոհար Գասպարյանը ասաց նաև, որ մասնակցելու են նաև Եվրատեսիլին միշտ մասնակցություն ունեցած 13 ներկայացուցիչներ, և արտերկրից Հայաստան են ժամանելու շուրջ 50 լրագրողներ:

Բանախոսները նաև նշեցին, որ Հայաստանը ներկայացնող երգչուհի Դալիթան լիովին պատրաստ է իր ելույթին, պատրաստ են շոուի անհրաժեշտ տարրերը: Հաղորդավարը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվում է` եվրոպական մակարդակի շոու ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում