Friday, 05 06 2026
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է

Հրազդանի երկաթահանքի շահագործումը վտանգավոր է. «Խոսքի իրավունք»

«Խոսքի իրավունք» միավորումից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այս օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում ակտիվ քննարկումներ են գնում` կապված Սևանի, Հրազդանի և այլ հանքավայրերի շահագործման և դրա վտանգների մասին:

«Խոսքի իրավունք» միավորումը ուրախությամբ է արձանագրում փաստը, որ բնապահպանները և քաղաքացիները միավորվել են բնության և մթնոլորտի պահպանման գործի շուրջ:

Ֆեյսբուքյան ակտիվիստները տվել են Հրազդանի երկաթահանքի շահագործման գործընթացից սպասվող վնասակար ազդեցությունների նկարագիրը:

Ստորև ներկայացնենք մի քանիսը.

Լեռան ստորոտի մակերևույթից ներծծվող` հանքի շահագործման արդյունքում առաջացած ծանր մետաղական գոյակցություններն կազդեն լեռան ստորոտում 1-3 մ խորությունից ստացվող խմելու ջրի որակական փոփոխությունների վրա, որից օգտվում են հարյուր հազարավոր մարդիկ Հրազդանում, Ծաղկաձորում, Աբովյանում և Երևանի որոշ շրջաններում:

Բացի այդ`լեռան լանջով (թունելով) և ստորոտով հոսող գետի և լեռան ստորոտում գտնվող Ծովինար լճակի ջրերը կաղտոտվեն: Հենց այդտեղից հոսող ջրով են ոռոգվում են Երևանի հարակից և Արարատյան դաշտավայրի մշակովի հողատարածքները, որտեղից ստացվում է Հայաստանում աճեցվող պտուղ-բանջարեղենի 70-80%-ը:

Հանքավայրի և նախատեսվող ձուլարանի հարևանությամբ են գտնվում Ծաղկաձոր, Հանքավան և Արզական-Աղվերան հանգստի, առողջարանային և տուրիստական կենտրոնները, որոնք կարող են մեծապես տուժել հանքաքարի կորզման և վերամշակման գործընթացից առաջացրած ծանր մետաղներով հագեցած փոշուց:

Ֆեյսբուքցիները նշում են, որ հանքաքավայրի ուսումնասիրությունները կատարվել են 1965-67 թթ-ին, և չնայած հանքում եզակի բարձրորակ երկաթի առկայությանը` այն ժամանակ հանքը չի շահագործվել բնակավայրերին խիստ մոտիկ լինելու պատճառով:

Հանքաքարի կորզման արդյունքում գոյացող 350 մ երկարություն, 70 մ լայնություն և 270 մ խորություն ունեցող փոսում կատարվող պայթեցումները կխաթարեն նույն վայրում գտնվող Աթարբեկյան հէկի ջրատար և էներգետիկ համակարգերը, ինչպես նաև ամբողջությամբ կվնասվի լեռան հյուսիս-արևելյան լանջին տեղակայված Վանատուր թաղամասի նոր գերեզմանատունը:

«Խոսքի իրավունքն» արձանագրում է, որ հանքի շահագործմամբ պայմանավորված` նոր աշխատատեղերի խնդիրը արհեստականորեն ուրճացվում է:

Ըստ չինական ընկերության` բացվելու է ընդամենը 500 աշխատատեղ:

Միավորումից ահազանգում են, որ հանքի շահագործման նախագիծը բնապահպանական առումով պարունակում է լուրջ ռիսկեր, տրված լիցենզիաները չեն անցել անհրաժեշտ փորձաքննություն, շահագործման թույլատրությունը տրված է առանց հասարակական լսումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում