Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 14-ին` ժամը 06.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝ 19-ամյա Արծվիկ և 14-ամյա Արսեն Կարապետյանները:
Ըստ բժշկի բանավոր հայտարարության` Կարապետյանների առողջական վիճակը կայուն է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:









































