Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի (Մեջլիս) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ իրանական խորհրդարանը հաջորդ շաբաթ մտադիր է վերանայել Իրանի և ԱԷՄԳ-ի համագործակցության հարցը.
«Ներկայումս ԱԷՄԳ-ի ղեկավար Ամանոն դուրս է եկել իր պարտականությունների շրջանակներից և գործում է որպես ամերիկյան ֆիգուր, ինչն անընդունելի է»։
Հիշեցնենք, որ երեկ էլ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, թե Մեջլիսը կարծում է, որ Իրանը պետք է վերանայի ԱէՄԳ-ի հետ իր հարաբերությունները, քանի որ ԱԷՄԳ-ը վերածվել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների քաղաքական գործիքի։







































