Հանրապետական Հերման Քեյնը կորցրել է ընտրողների մեծամասնության աջակցությունը այն բանից հետո, երբ չորս կանայք նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ: Այն մասին վկայում են CNN-ի անցկացրած սոցիոլոգիական հարցումները, որոնք հրապարակվել են նոյեմբերի 14-ին:
Ըստ անցկացրած վերջին հարցումների՝ հանրապետական Քեյնին աջակցել է ընտրողների 14 տոկոսը, այն դեպքում, երբ հոկտեմբերին անցկացված վերլուծական հարցումների ժամանակ Քեյնին աջակցել էր ընտրողների 25 տոկոսը:
Հերման Քեյնի վարկանիշի ընկնելուց շահել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նյութ Գինգրիչը: Հարցումների արդյունքում՝ նրան է աջակցել ընտրողների 22 տոկոսը:
Հանրապետական կուսակցության շրջանակում նախընտրական մրցավազքի առաջնորդ է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին (24 տոկոս): Տեխասի նահանգապետ Ռիկ Փերրիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվողների 12 տոկոսը:
CNN-ի հարցումները, որին մասնակացել են հանրապետական կուսակցությանը աջակցող 1036 հարցվողներ, անց են կացվել սեպտեմբերի 11-13-ն ընկած ժամանակահատվածում: Հիշեցնենք, որ Քեյնի նկատմամբ մեղադրանքի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 7-ին, երբ ենթադրվող զոհը` Շերոն Բիալեքը, մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա միակ կինն էր, որ հանրության առջև երևացել է և պատմել ԱՄՆ նախագահի թեկնածուի մասին: Մնացած երեք կանայք գերադասել են իրենց անունները չասել:











































