Երևանի ավագանու նիստում, այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցությունը ևս հայտարարել է, որ աջակցում է Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Սկսվել է Երևանի ավագանիների փակ գաղտնի քվեարկությունը:
Տարոն Մարգարյանը կարճ ելույթ է ունեցել, նշելով, որ այսուհետ ավելի եռանդով կաշխատի` խոստանալով արդարացնել երևանցիների հույսերը: