ԴՆԹ–ի թեստը հնարավորություն է տալիս գտնել իդեալական զուգընկեր:
Շվեյցարական GenePartner ընկերությունը, որը համագործակցում է համցանցային ծանոթությունների կայքերի հետ, մշակել է նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա իդեալական զուգընկեր ընտրել:
Rbc.ru–ն հայտնում է, որ այս թեստերն արդեն տեղադրված են համացանցում և նրանց արժեքն է 249 դոլար:
Իրենց համատեղելիությունը պարզելու համար զույգերը պետք է ԴՆԹ-ի անալիզ հանձնեն: Որոշ ժամանակ անց կազմակերպությունը զույգի համացանցային էջին գրում է թեստի պատասխանները:
Այս թեստավորումը երկարատև ու ստաբիլ հարաբերությունների գրավականն է:
Ներկայումս GenePartner կայքի բազայում հազարավոր մարդկանց տեղեկություններ են գրանցված: Ծրագրի հեղինակ Տ. Բրաունը համոզված է, որ նրանց թիվը կավելանա:











































