Համացանցում առաջին անգամ տեղադրվել է ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքացիական միջուկային օբյեկտների ինտերակտիվ քարտեզը, որը ստեղծվել է Պենտագոնի տվյալների համաձայն:
Այս քարտեզի հեղինակները` Mother Jones ծրագրի մասնակիցները, նշում են , որ այս ճանապարհով ուզում են ցույց տալ բնակչությանը, որ միջուկային օբյեկտները կառուցված են այնպիսի վայրերում, որ անվտանգ են տեղի բնակչության համար:
Newsru.com-ը հայտնում է, որ ինտերակտիվ քարտեզի վրա տարբեր գույնի դրոշակներով ներկայացված է յուրաքանչյուր միջուկային կենտրոնի գործառույթը:
Ներկայումս Պենտագոնի հսկողության տակ են գտնվում 5 հազար 113 միջուկային զենքեր, որոնք ցանկացած պահի կարող են կիրառվել: