Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Արևմուտքին չի հաջողվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից դուրս մղել Մոսկվային. Ա. Կարապետյան

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ Արևմուտքին չի հաջովի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին, որքան էլ նրա այդ ցանկությունը մեծ լինի: Նման տեսակետ Կարապետյանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել ոչ միայն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից, այլև Անդրկովկասից առհասարակ, և դա արդեն 2 տարի: Ընդհանուր առմամբ, Արևմուտքը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս հանելու հստակ գործընթաց է սկսել: Այդ համատեքստում է նաև հաջորդ տարի Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամության դիտարկման հնարավորությունը:

Եթե Արևմուտքի գործողությունները հաջողությամբ ընթանան, ապա գործընթացը կհասնի նաև Կովկասին: Սակայն Արևմուտքը միանշանակորեն չի հաջողի իր այս պլաններում, դա անհնար է: Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից վտանգավոր է, քանի որ դրանից անմիջապես հետո բազմաթիվ խնդիրներ կառաջանան, այդ թվում` ոչ միայն ԼՂ հակամարտության առնչությամբ, այլ նաև կապված տարածաշրջանի հետ: Դա կնշանակի Հայաստանից միանգամից դուրս բերել ռուսական ռազմաբազան, ռուս սահմանապահներին, հարց կբարձրանա ազգային անվտանգությունը արտաքին ուժերից պաշտպանելու առնչությամբ»,- նկատեց Արամ Կարապետյանը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի խոսքով, «միշտ ամեն ինչ սկսվում է շոշափելուց, և Արևմուտքը կամաց-կամաց մոտենում են հարցի բուն էությանը»: «Հարցը շատ խրթին է, և թե ինչպիսի՞ հակահարված կլինի Ռուսաստանի կողմից, կամ ի՞նչ փաստարկներ կներկայացնի նա, հայտնի չէ: Ինչպես երևում է, Ռուսաստանը առայժմ փաստարկներ չի բերում, բայց ես մի բան գիտեմ. եթե Ռուսաստանն ինչ-որ ընթացք լուռ է, պետք է սպասել, որ ինչ-որ պահի շատ ակտիվ բան է անելու»,- ամփոփեց Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում