Սիրիայում ստեղծված դրությունը հազիվ թե կրկնի լիբիական սցենարը: Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, այսպիսի կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
«Չեմ կարծում, որ ամեն ինչ կընթանա նույն ուղղությամբ, որ իրավիճակը կրկնվի: Մենք պետք է ուշադրությամբ հետևենք իրադարձությունների զարգացմանը, սակայն ես չեմ կարծում, որ Սիրիայում նույնպիսի իրադրություն կծավալվի, ինչպիսին Լիբիայում»,- հայտարարել է Էշթոնը:
Բացի այդ, Էշթոնը նշել է, որ ԵՄ-ն անհանգստացած է Սիրիայի խաղաղ բնակիչների անվտանգությամբ, և որ անհրաժեշտ է Արաբական երկրների լիգայի հետ համատեղ քայլեր ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:








































