Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն կառավարական գրասենյակում Վրաստանի կառավարության անունից ստորագրելու է «Տարածաշրջանային զարգացման հատվածային քաղաքականությանը աջակցության ծրագրի» ֆինանսական համաձայնագիրը։
Այդ համաձայնագրով նախատեսվում է, որ ԵՄ-ը 19 միլիոն եվրո օգնություն է ցուցաբերելու Վրաստանին։ Համաձայնագրի ստորագրմանը ներկա են գտնվելու նաև Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովն ու Վրաստանի ենթակառույցների ու տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին։








































