Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգին:
Ի դեմս 24-ամյա ֆուտբոլիստի` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տեսնում է Սեյդու Կեյտաին փոխարինողի, ով հաջորդ հունիսին ցանկանում է լքել իսպանական ակուբը:
Գվարդիոլան «Արսենալ»-ի ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ խորհրդակցել է Սեսկ Ֆաբրեգասի հետ, ով բարձր է գնահատել իր նախկին թիմակցի խաղը:
Լա Լիգայի գործող չեմպիոնը պատրաստ է Սոնգի տրանսֆերի դիմաց առաջարկել 15 մլն ֆունտ, սակայն «զինագործ»-ների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ ոչ մի կերպ չի վաճառի իր թիմի առանցքային ֆուտբոլիստին:








































