Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է նոյեմբերի 22-24-ը կայանալիք իր բրիտանական այցին, որը կայանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հրավերով։
Այդ նպատակով Գյուլը հատուկ ֆրակ է պատվիրել պոլսահայ դերձակի մոտ, որի անունը, սակայն, չի հիշատակվում։
Նշվում է, որ բրիտանական այցի ժամանակ Գյուլին ուղեկցելու են նրա կին Հայրյունիսան, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և փոխվարչապետ Ալի Բաբաջանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, որը հայտնի է Chatham House անունով, տարվա քաղաքական գործչի մրցանակը հանձնել է Աբդուլլահ Գյուլին: