Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 13-ին` ժամը 16.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում` Երևանյան լճի ջրարգելակի հատվածում, մարդ է նետվել լիճը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Լճից դուրս է բերվել անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու դի:







































