Դեկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայ ազգային կոնգրեսը միաժամանակ չորս բողոքի ցույց է կազմակերպում Հայաստանի տարբեր քաղաքներում` Ապարանում, Մասիսում, Մարտունիում եւ Երեւանում: Քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով անցկացվելիք ցույցերին կմասնակցեն եւ ելույթներ կունենան ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները: Ելույթներում անդրադարձ կլինի նաեւ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակին, կոռուպցիային, դատաիրավական ոլորտում ստեղծված ծանր դրությանը: Հաղորդում են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից: