Իսրայելական MIG News-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի հարավ-արևմտյան Ջիրոֆոթ շրջանում տեղի ունեցած 5000-ամյա վաղեմության (7 տարի առաջ Մեծ Բրիտանիա տարված և նախորդ շաբաթ հետ բերված) «Ջիրոֆոթյան գոհարի քաղաքակրթությունը» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է, որ սիոնիստներն իրենց համար ստեղծել են 2500-ամյա կեղծ մշակույթ, որպեսզի մյուս ազգերին կտրեն իրենց պատմական արմատներից.
«Արևմուտքն ու իրանական ժողովրդի թշնամիները չունեն բավական պատմական ֆոն։ Նրանք հանդես են գալիս յուրաքանչյուր քայլի դեմ, որը ներկայացնում է իրանական մեծ ժողովրդի պատմությունն ու մշակույթը»։











































