Monday, 15 06 2026
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը

ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահին Քեթրին Էշթոնով փոխարինելը քիչ հավանական է. Ալեքսանդր Իսկանդարյան

Թուրքիայում ներքաղաքական վիճակն այնպիսին է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այդ երկրի համար ներկայում ամենակարևոր հարցը չէ. թուրքերը չեն ցանկանում հարաբերությունների կարգավորման առաջընթացի հետ կապված քայլեր անել:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, որ ինքը նման տպավորություններով վերջերս է վերադարձել Թուրքիայից, ուր մասնակցում էր մի կոնֆերանսի:

«Ես նույնիսկ հայ-թուրքական գործընթացի շուրջ փոքրիկ դեմարշ արեցի` ասացի, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների: Սակայն ցավալի է, որ մեռյալ կետից հարցի առաջխաղացման ոչ մի նշան Թուրքիայի կողմից չկա: Ես պայմաններ չեմ տեսնում, որ թուրքերն այս ուղղությամբ ինչ-որ նոր քայլ ձեռնարկեն»,- ասաց քաղաքագետը:

Խոսելով Թուրքիայի` «զրո խնդիր` հարևանների հետ» կարգախոսի մասին` նա նկատեց, որ Թուրքիան այս կերպ ցանկանում է մեծացնել տարածաշրջանում իր դերակատարությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հարցին` Իսկանդարյանն ընդգծեց, որ մոտ ժամանակներս ոչ մի փոփոխություն այդ ուղղությամբ հնարավոր չէ, և հակամարտության լուծման մասին լրջորեն խոսել չարժե:

«Հայաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում ընտրություններ են սպասվում: Մեծ խաղացողների համար, մեղմ ասած, առավել կարևոր հարցեր կան` եվրոպական ճգնաժամը և Արաբական երկրներում առկա իրավիճակը: Այնպես որ` ղարաբաղյան հակամարտության առաջխաղացում չի լինի»,- նկատեց նա:

Իսկանդարյանը նաև տեսակետ հայտնեց, ըստ որի` Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելը կարևոր է Ադրբեջանի իսկ քարոզչության տեսանկյունից, սակայն հակամարտության լուծմանը նպաստելու առումով մեծ ազդեցություն չի ունենա:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին` որքանո՞վ է հավանական համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեին ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Քեթրին Էշթոնով փոխարինելու հնարավորությունը (Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նման զարգացումը չէր բացառել Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Վիգենինը), Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց.

«Եվրոպան փորձելու է ավելի մեծ դեր խաղալ ԼՂ հակամարտության լուծման հարցում, սակայն քիչ հավանական եմ համարում, որ ֆրանսիացի համանախագահին փոխարինեն Քեթրին Էշթոնով:

Նախ` կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն որերորդ տարին է` հրաշալի է կատարում իր դերը: Իսկ նրա դերը բանակցությունների ձևաչափի պահպանումն ու հակամարտող կողմերի հանդիպումների ինտերնացիոնալիզացումն է` այլ կողմերին ևս դրանց մեջ ներգրավելը և ոչ` հակամարտությունը լուծելը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը: Հակամարտությունը լուծել կարող են միայն Հայաստանը, ԼՂՀ-ն և Ադրբեջանը: Կարծում եմ` ծայրահեղ բարդ և անարդյունավետ կլինի հարցի լուծման ձևաչափը փոխելը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում