Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն այժմ կարող է զբոսանքի դուրս գալ «Т-54» տանկով, որը նա գնել է հերթական «Համաշխարհային պատերազմ Z» ֆիլմի նկարահանումներից հետո: Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը, դերասանը նկարահանումների ժամանակ այնքան է հավանել տանկը, որ որոշել է այն գնել: Այժմ այն ծովով տեղափոխվում է Լոս Անջելես:
Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է Փիթի էքստրավագանտ գնմանն արձագանքել նրա կինը` Անջելինա Ջոլին:
«Т-54» և «Т-55» տանկերը ամենահայտնի տանկերն են. դրանք, տարբեր տվյալներով, արտադրվել են 86-110 հազար օրինակով:









































