Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիրի մարզում՝ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ջրատարը:
Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: