«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին` ժամը 05.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու և տեղափոխելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան-Վիեննա չվերթի ուղևորուհիներից մեկին:
Վերջինիս ձեռքի պայուսակում հայտնաբերվել է ատրճանակի 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Փամփուշտն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: