Տնտեսագետ Մարիո Մոնտին հանդիպելու է Իտալիայի նախագահի հետ, ով, հավանաբար, կխնդրի Մոնտիին փորձել ձևավորել տեխնոկրատ կառավարություն՝ փրկելու համար Իտալիան մոտեցող ֆինանսական աղետից:
Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցությունը իր հավանությունն է տվել Մոնտիի կառավարություն կազմելու վերաբերյալ, բայց պնդել է, որ այն գործի միայն այնքան ժամանակ, մինչև իրագործվեն անհետաձգելի տնտեսական բարեփոխումները:









































