Apple-ի iPhone 4S հեռախոսների վաճառքը երեք օրում հասել է 4 միլիոնի՝ այն բանից հետո, երբ այն անցած ամիս հասանելի դարձավ հանրությանը: Եվ այն դեռ ամենապահանջված հեռախոսն է:
Առանց պայմանագրի դուք այդ հեռախոսը կարող եք ձեռք բերել 499 դոլարով, և նման կոկիկ տեսքը ավելի էժան արժենալ չէր կարող, այնպես չէ՞:
iSuppli տեխնոլոգիական ընկերության փորձագետները բացել են հեռախոսի պատյանները և հաշվարկել յուրաքանչյուր բաղադրիչի իրական գինը: Ըստ այդ հաշվարկների՝ իրականում iPhone-ն արժե 112.89 դոլար:










































