Դամասկոսն Արաբական երկրների լիգայի հետ ուզում է քննարկել Սիրիայի հարցը` հայտնելով հարցը խաղաղ ճանապարհով լուծելու իր համաձայնությունը:
BBC-ն հայտնում է, որ Սիրիայի իշխանությունները տեղական հեռուստաալիքով հայտնել են, որ պատրաստ են Արաբական երկրների լիգայի դիտորդներ հրավիրել Սիրիա:
Սիրիայի իշխանություններն այս մասին հայտնել են այն բանից հետո, երբ Արաբական երկրների լիգան որոշեց Սիրիային հեռացնել կազմակերպությունից:
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգայի այս որոշումը սատարեցին ԱՄՆ-ը և Եվրամիությունը:









































