Երբ 109 տարեկան Բերթի Ռոսին հարցրել են՝ ինչ կաներ, եթե հնարավորություն ունենար անելու ցանկացած բան, նա պատասխանել է՝ կցանկանար նոր զգեստ, նոր կեղծամ և Բլայտվիլայում Բենի Բոբի հետ լոքո (catfish) ուտել: Second Wind Dreams կազմակերպությունը իրականացրել է նրա երազանքը:
Այս կազմակերպության նպատակն է խնամել ազգի ծերերին`իրականացնելով նրանց երազանքները, որպեսզի ծերությունը լինի երջանկությամբ և հույսով լի:
Հարցին, թե ինչի շնորհիվ է նա հասել այդ տարիքին, Ռոսը պատասխանել է. «Մարդկանց հետ ճիշտ վարվելով, ճիշտ ապրելով»:
Նշենք, որ Ռոսը ԱՄՆ և Կանադայի ամենածեր կինն է: