ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 21.12–ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ–Երևան ավտոճանապարհի 6–րդ կմ–ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, և կա գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում Ա. Գևորգյանին պատկանող «Վազ 2107» մակնիշի 69 ԼՏ 999 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Տուժածներ չկան: