ԱՄՆ Սուրբծննդյան գլխավոր եղևնին ուրբաթ տեղադրվել է Ռոքֆելլեր-պլազա հրապարակում: 22,5 մետրանոց նորվեգական եղևնին Նյու Յորք է տեղափոխվել է Փենսիլվանիա նահանգի Միֆլինվիլ քաղաքից:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Նյու Յորքի հրապարակում տեղադրված եղևնուն մնում է ստանալ էլեգանտ տեսք: Երկու շաբաթների ընթացքում բանվորները այն կզարդարեն 30 հազար գույնզգույն լույսերով, իսկ գագաթին ավանդութի համաձայն կդրվի հսկայական բրյուեղյա աստղ` 2,7 մ տրամագծով: Հատուկ եղևնու համար նախատեսված այս աստղը ստեղծել են «Սվարովսկի» ավստրիական ընկերության վարպետները: Այն բաղկացած է 2,5 հազար բուրեղիկներից և կշռում է 250 կգ:
ԱՄՆ ավանդական Սուրբծննդյան սեզոնը սկսվում է այն օրից, երբ վառվում են եղևնու լույսերը: Այս տարի եղևնու լույսերը վառելու արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, իսկ դրանք կմարվեն 2012 թվականի հունվարի 7-ին: Սպասվում է, որ տոնական սեզոնի ժամանակ եղևնու շուրջ կհավաքվի մոտավորապես մեկ միլիոն մարդ:
Ռոքֆելլեր-պլազայում եղևնու տեղադրման ավանդույթը սկսվել է 1930-ական թվականներից: Այդ ժամանակ բանվորները, որոնք կառուցել էին Ռոքֆելլեր-պլազայի շենքային համալիրը, առաջին անգամ 1931 թվականին անմիջապես քաղաքի կենտրոնում տեղադրեցին տոնական ծառը: Իսկ եղևնու լույսերը վառվել են 1933 թվականին:







































