Monday, 08 06 2026
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին

Գիրացման դեմ նոր դեղամիջոցը հաջողությամբ փորձարկվել է կապիկների վրա

ԱՄՆ Թեքսաս նահանգի համալսարանի Անդերսոնի անվան ուռուցքաբանական կենտրոնին (The University of Texas MD Anderson Cancer Center) հաջողվել է մշակել նոր դեղամիջոց, որն ի վիճակի է հալեցնել ճարպային կուտակումները: Կապիկների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ ադիպոդիտի (Adipotide) ամենօրյա ներարկումները թույլ են տալիս ճարպի 40 տոկոսը հալեցնել ընդամենը մեկ ամսվա ընթացքում:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, Science Translational Medicine ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ մարմնեղ կապիկներին ամեն օր ներարկումներ են կատարել, ինչի արդյունքում կապիկները կորցրել են իրենց քաշի 11 տոկոսը: Մարդկանց համար գիրացման դեմ այս դեղամիջոցը կհամարվի արդյունավետ այն դեպքում, եթե վեց ամսվա ընթացքում նրանք կորցնեն իրենց քաշի 5 տոկոսը:

Մասնագետները լավատեսորեն են տրամադրված և գտնում են, որ նոր դեղամիջոցը նույնքան արդյունավետորեն «կհալեցնի ճարպերը»: Նրանք նշում են, որ դեղի արդյունքը կարելի է զգալ հենց առաջին օգտագործումից: Ակտիվ բաղադրիչների շնորհիվ նրանք ոչնչացնում են ճարպային բջիջները` միաժամանակ փակելով ախորժակը:

Ի տարբերություն նիհարեցնող այլ դեղամիջոցների, ադիպոտիդը չի ազդում ուղեղի վրա և չի սպառնում առողջությանը: Մասնագետները նշում են, որ փորձարկման ժամանակ նկատել են ընդամենը մեկ թերություն. այն կարող է առաջացնել երիկամների գործունեության խանգարումներ, սակայն վստահ են, որ հետագայում կարող են վերացնել նույնիսկ այդ թերությունը:

Ապագայում գիտնականները մտադիր են առաջարկել նաև շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների համար դեղամիջոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում