Իրանի մայրաքաղաք Թեհրանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմաբազայում եղած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 27 մարդ, ևս 23-ը վիրավոր են և գտնվում են հիվանդանոցներում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ մինչ այդ հաղորդվում էր 15 զոհվածների մասին: Պայթյունները տեղի են ունեցել Շահրիյար քաղաքի շրջակայքում:
Երկրի պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել զինամթերքը բեռնաթափելու ժամանակ:











































