Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում գրում է.
Բարեկամներ,
Ես հասկացել եմ, որ ձեզնից շատերին զվարճացրել է ձայնային խոտանով տեսահոլովակը, որը նկարահանվել և տարածվել էր Հ1-ի կողմից` մարզահամերգային համալիրից: Եվ այդ ձայնային խոտանն այսօր փորձում են ներկայացնել իբր իմ հարբած լինելու ապացույց:
Ես նույնպես դիտել եմ այդ հոլովակը և, անկեղծ ասած, այն ինձ ևս զվարճացրեց:






































