Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ժամը 13.20-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը ձնաբքի հետևանքով շարունակում է փակ մնալ:
Մաքրման աշխատանքներին մասնակցում է «Եղեգնաձորի Ճանշին» ՓԲԸ-ն:








































