Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Թեհրանը շարունակում է սպառնալ Իսրայելին՝ ընդգծելով, որ վերջին ամիսներին մոտ 30,000 պաղեստինցիներ ու սիրիացիներ ինտենսիվ պատրաստություն են անցել՝ իսլամին ծառայելու «զինվորներ» դառնալու համար։
Պատերազմի բռնկման դեպքում այդ մահապարտները պատրաստ են ներթափանցել Իսրայել և այնտեղ իրականացնել ահաբեկչական գործողություններ։
Պոտենցիալ շեհիթները (նահատակ) պատրաստ են Իսրայելի հետ պայքարի ծանր պայմաններին և չեն վախենում մահվանից։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել էր ԱՄՆ-ին և Իսրայելին որևէ գործողություն չձեռնարկել իր երկրի միջուկային օբյեկտների դեմ՝ խոստանալով դրա համար պատժել «ապտակով» ու «երկաթե ձեռքերով»։








































