Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը Ej էլեկտրոնային ամսագրի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Մամուլն ու ինտերնետը «դանակները սրած» տժժում են վարչապետի ելույթի վրա: Էդ տժժացողների մի մասին եթե վաղը վարչապետը մի երկու կոպեկ փող տա, պատրաստ են իրենց մամուլի էջերում ավելի վատ «տժժոցներ» տպել, կարևորը` չբռնվելն ա:
Բայց էդ մասին չեմ ուզում ծավալվել: Եթե ես լինեի վարչապետի տեղը ու իմանայի, որ ռաբիզի համար ուշաթափվող ու կարիերիստ ջահելների ամբոխի առաջ պետք է ելույթ ունենամ, հաստատ ես էլ կխմեի:
Ու եթե խմեի, հաստատ կասեի էն, ինչ մտածում եմ: Փաստորեն, վարչապետը դեռ մի բան էլ իրեն լավ կառավարել է:









































