Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ եվրոգոտու ապագան և Եվրամիության երկրների հեռանկարները մեծ հարցականի տակ են: Այս մասին հաղորդում է բրիտանական The Telegraph պարբերականը:
«Եկել են ոչ հեշտ ժամանակներ, և իրադրությունը տագնապ է առաջանցում: Շուկաներում անհանգիստ տրամադրություններ են, և խիստ սուր դրված է այն հարցը, թե արդյոք կարող են Եվրամիության երկրները հաղթահարել պարտքերի հետ կապված խնդիրները: Մեծ հարցականի տակ է նաև եվրոգոտու ապագան: Մեծ Բրիտանիայի խնդիրն է օգնել պատասխան գտնել այդ հարցերին: Սակայն մեզ համար առաջնային է Միացյալ թագավորության տնտեսական կայունությունը»,- ասել է Դևիդ Քեմերոնը:









































