«Գործարար Սիլվա Համբարձումյանը նախօրեին տված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լիճվազք-Թեյի իր ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում: Ավելին, այն այժմ գտնվում է Խաչատրյանին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում»:
Իսկ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»֊ի հետ զրույցում հայտնել է, որ ինքը ոչ թե գողացել է այդ սարքավորումը, այլ` գնել:
«Նա հոգեկան հիվանդ ա, ու ես երկուշաբթի օրը դատի եմ տալու իրան: Թող գա, դատարանում ապացուցի, որ գողացել եմ»,-ասել է Ս.Խաչատրյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է նաև Սիլվա Հաբարձումյանի հետ, ով ասել է, որ ինքը չի վախենում դատարանում իրականությունը բացահայտելուց: «Ինքը հայտնի նարկոման է, եթե չգիտեք, ասեմ: Իր եղբայրը, տղան, բոլորը նարկոման են, իր տղային թմրամոլության համար բռնել, բաց են թողել»,-ի պատասխան Խաչատրյանի մեղադրանքների՝ ասել է տիկին Համբարձումյանը՝ վերահաստատելով իր վճռականությունը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:











































